Araratnews.am-ը տեղեկացրել էր, որ իրավապահները Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապեր» մականունով քրեական հեղինակության բնակարաններում խուզարկություն են սկսել:
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանին հարցրինք՝ հավաստի՞ են լուրերը, որ Արամ Վարդանյանին ձերբակալելու մասին որոշում կա: Ի պատասխան՝ նա ասաց. «Կոնկրետ քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով նախաքննական մարմնի՝ անձին ձերբակալելու մասին որոշում»:
Փորձեցինք պարզաբանում լսել նաև Քննչական կոմիտեից, սակայն մեզ հորդորեցին սպասել պաշտոնական հաղորդագրությանը:
Սոնա Դավթյան