Ի թիվս այլ նախագծերի, խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, քննարկում է նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Անդրադառնալով քննարկվող նախագծին՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագիրը դեռևս ամբողջական չէ:
Փոխնախարարը կառավարության դիրքորոշումը ներկայացնելիս ընդգծեց, որ հատվածական կարգավորումներով ոստիկանությունն այսօր չպետք է ունենա գաղտնալսում ինքնուրույն կազմակերպելու հնարավորութուն։ Միաժամանակ, Սրբուհի Գալյանը չբացառեց, որ օրենքի վերջնական մշակման պարագայում Ոստիկանությունն ապագայում կունենա այդ հնարավորությունը:
«Միաժամանակ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն տրվելու է նաև ՀՔԾ-ին»,- հավելեց փոխնախարարը: