տուն Հասարակություն Ոստիկանության զորքերի 39-ամյա զինծառայող է մահացել

Ոստիկանության զորքերի 39-ամյա զինծառայող է մահացել

151
0

Նոյեմբերի 9-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Էդուարդ Սահակյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 8-ին Արաքս-Սարդարապատ ավտոճանապարհի՝ Սարդարապատ գյուղի վարչական տարածքում իր վարած ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո, հայտնում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ նա ծառայում էր Ոստիկանության Զորքերի N զորամասի հասարակական կարգի պահպանության 1-ին գումարտակի 1-ին վաշտում՝ որպես ավագ։

Նշենք, որ նոյեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Primera մակնիշի 35 TՍ 044 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաքս-Սարդարապատ գյուղամիջյան ճանապարհին՝ Սարդարապատ ընթանալի․ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել է բետոնե ջրատարին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։