տուն Հասարակություն Իրավական Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում հանձնվել են ապօրինի հրազեններ (տեսանյութ)

Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում հանձնվել են ապօրինի հրազեններ (տեսանյութ)

462
0

Հանցագործության կանխարգելման համար առանձնակի կարևորություն ունեն բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնմանն ու հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:

 
 

Ապրիլի 1-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Դիլիջանի Շահումյան փողոցի մի բնակիչ կամավոր հանձնել է ատրճանակ և պահեստատուփ` լիցքավորված 5,6 մմ տրամաչափի 11 փամփուշտով:

 

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Գեղարքունիքի Խաչաղբյուր գյուղի մի բնակիչ էլ Վարդենիսի բաժին է հանձնել «ՏՕԶ-8» տիպի 5,6 մմ տրամաչափի հրացան:
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:

 

Քաղաքացիները հայտնել են, որ զենքերը պատկանել են իրենց հանգուցյալ ծնողներին:

Կրկին հիշեցնում ենք. ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: