Ոստիկանության պետի պաշտոնակատար Արմեն Սարգսյանը ոստիկանությունում տեղափոխություններ է արել: Այս մասին հաղորդում է hraparak.am-ը:
Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սևանի բաժնի պետ Սամվել Խմելյանը ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արարատի բաժնի պետ։