տուն Հասարակություն Իրավական Ոստիկանության բարձրագույն սպայակազմում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

Ոստիկանության բարձրագույն սպայակազմում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

219
0

Այսօր` փետրվարի 6-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։

Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ոստիկանության քրեական գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանն ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Վահան Մաթևոսյանը նշանակվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։