տուն Լուրեր Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանն ազատվել է աշխատանքից

Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանն ազատվել է աշխատանքից

457
0

1395277_3439805409257_1336442655_n

Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանին այսօր առավոտյան աշխատանքից ազատել են: Ազատման պատճառը փորձել է պարզել Araratnews.am-ի թղթակիցը: Ոստիկանությունից փոխանցել են, որ նա ազատվել  և  գրանցվել է կադրերի ռեզերվում, և որ դա պայմանավորված է աշխատանքների արդյունավետությամբ և բարեփոխումներով:

Araratnews.am-ի թղթակիցի այն հարցին, թե ճիշտ է այն տեղեկությունը, ըստ որի Արայիկ Պետրոսյանը համակարգում աչքի է ընկել իր կոպիտ վարքով, ոստիկանությունից պատասխանել են.«Ձեր հարցերը հռետորական բնույթ են կրում: Իսկ ընդհանուր առմամբ բողոքներ չեն եղել»:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here