Կիևի Եվրոպական հրապարակը շարունակում է մնալ ընդդիմության վերահսկողության տակ, ովքեր հանդես են գալիս եվրաինտեգրման օգտին և պահանջում են իշխանություններից ստորագրել ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը։ Երեկ հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը փորձել է ցրել վրանային քաղաքը, սակայն դա չի հաջողվել։ Բախումների հետևանքով կան տուժածներ, այդ թվում՝ ոստիկանության շրջանում։
Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, սակայն ստիպված է եղել նահանջել հավաքվածների ճնշումից հետո։ Ուկրաինական շատ քաղաքներ միացել են այս ակցիային։ Հավաքվածները հանրահավաքի վայրը շրջափակել են բարիկադներով։ Բախումներ են տեղի ունեցել նաև կառավարության շենքի մոտ, որտեղ հանրահավաքի մասնակիցները փորձել են շրջափակել կառավարական շենքը։
Այս պահին մարդիկ շարունակվում են հավաքվել Կիեւի կենտրոնում։ Հավաքվածների առաջ ելույթ է ունեցել հայտնի բռնցքամարտիկ, այժմ «ՈՒԴԱՌ» կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոն։ Իսկ հանրահայտ երգչուհի Ռուսլանան կատարել է երկրի հիմնը։