տուն Լուրեր Ոստիկանն անհիմն վիճաբանել է, ապա մի քանի անգամ հարվածներ է հասցրել. հարուցվել...

Ոստիկանն անհիմն վիճաբանել է, ապա մի քանի անգամ հարվածներ է հասցրել. հարուցվել է քրեական գործ

169
0

VostikanutyunՔաղաքացի Կ. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացու հաղորդման` Դավիթաշեն վարչական շրջանի տարածքում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի պահպանության բաժնի ոստիկան Դ. Մ.-ն անհիմն վիճաբանել է իր հետ, որի ընթացքում մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here