Dem.am «Ժողովուրդ ջան, քիչ առաջ ոստիկանությունից այցելել են մեր տուն: Ծնողներիս ասել են, թե տարածքում վթար է եղել և ցանկանում են նկարել իմ ավտոմեքենան: Իմ կարծիքով այցելության բուն նպատակը եղել է երեկվա ակցիայի մասնակիցներին վախեցնելը»,-գրել է օգտատերը:
Նա առաջարկում է, որ ակցիայի բոլոր մասնակիցները օպերատիվ կերպով «Ընդդեմ կենսաթոշակային 5% վճարի» խմբի էջում տեղադրեն ոստիկանների այցելության մասին տեղեկատվությունը, որպեսզի հասկանալի լինի, թե արդյո՞ք սա սիստեմատիկ բնույթ է կրում:
«Ավո Դավիթ» անունով օգտատերը նույն ֆեյսբուքյան խմբում կարծիք է հայտնում, որ դա սիստեմատիկ բնույթ է կրում, քանի որ այսօր առավոտյան իրենց տուն էլ են այցելել ոստիկանությունից՝ պատճառաբանելով, որ BMW մակնիշի մեքենայի հետ կապված վթար է եղել, ու բոլոր BMW-ները ստուգում են։
Մեկ այլ օգտատեր՝ Գևորգ Իսկանդարյանը, գրել է. «Ժողովուրդ ջան, այսօր ինձ էլ են զանգել, ասացին. «վրաերթ է եղել Opel-ով, բոլոր Opel-ները ստուգում ենք, պետք է գանք մեքենան նայենք»»։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ընդդեմ կենսաթոշակային 5% վճարի» խումբը: