տուն Հասարակություն Իրավական Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են. նոր մանրամասներ ոստիկանի սպանությունից

Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են. նոր մանրամասներ ոստիկանի սպանությունից

307
0

ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձանց ինքնությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից, նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թվականներին:

Եղբայրները ձերբակալվել են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք» ախտորոշմամբ՝ 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here