տուն Լուրեր Ոստիկաններին ու շինարարաներին հաջողվեց ցանկապատել տարածքը

Ոստիկաններին ու շինարարաներին հաջողվեց ցանկապատել տարածքը

251
0

novasayԱյս պահին Սայաթ Նովա 10 հասցեում ոստիկանների օգնությամբ շինարարաներին հաջողվեց շինարարության տարածքից հեռացնել բնակիչների մի մասին: Շինարարները սկսեցին ցանկապատել շինհրապարակը: Տեղ-տեղ միայն բնակիչները փորձում են խոչընդոտել, սակայն ցանկապատումը շարունակվում է: Նշենք, որ շինհրապարակի ցանկապատի ներսում է մնացել քաղաքացիներից մեկի մեքենան, որը  չի կարող դուրս գալ: Չնայած նրան, որ ընթանում է բանավեճ, այնուամենայնիվ, ինչպես հայտնում է Araratnews-ի թղթակիցը, շինարարները շարունակում են կառուցապատման աշխատանքները: Հիշեցնենք, որ առավոտվանից Սայաթ Նովա 10 հասցեում բավական լարված իրավիճակ էր: Բնակիչները փորձում են խոչընդոտել տարածքի կառուցապատումը, որն իրականացնում էր Լարգո գրուպը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here