Բոլիվիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը՝ ի նշան երկրի նախագահ Էվո Մորալեսի վերընտրման դեմ բողոքի: Ցուցարարներին միացել են նաև որոշ իրավապահները, ինչը մտահոգել է Մորալեսին:
Ինքը՝ նախագահը հայտարարել է, որ Բոլիվիայում ժողովրդավարական կարգը սպառնալիքի տակ՝երկրում պետական հեղաշրջում իրականացնելու փորձերի պատճառով:
Մորալեսը ժողովրդին կոչ է արել դիմել խաղաղ միջոցների և խուսափել մարդկային կորուստներից, իսկ Բոլիվիայի պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ իրավապահ մարմինն ընդհանուր առմամբ կատարում են իրենց պարտականությունները: