Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter միկրոբլոգում պատմել է, թե ինչպես են թուրք իրավապահները անօրեն և անհարգալից գործողություններ արել:Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
«Նախ ինձ ձերբակալվեցին ապօրինի կերպով։ Ապա մերկացրեցին և խուզարկեցին։ 3 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր կանայք այսպես նվաստացվում են՝ մերկ վիճակում ենթարկվելով խուզարկության։ Այս կամայական մեթոդներին պետք է վերջ տրվի որքան հնարավոր է շուտ», — գրել է Նաթալի Ավազյանը։
Գրառմանը կից նա նաև տեսանյութ է հրապարակել՝ նշելով․ «Իմ մարմին ինձ է պատկանում։ Ինձ կարող է դիպչել միայն նա, ում ես թույլ կտամ։ Ինձ մերկ կարող է տեսնել միայն նա, ում ես թույլ կտամ»։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում