Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր հերթական անգամ դատախազություն էր հրավիրվել Արգիշտի Կիվիրյանը: Այս կապակցությամբ Araratnews-y Արգիշտի Կիվիրյանից փորձեց ճշտել, թե ինչ գործողություններ են կատավել Գլխավոր դատախազությունում: « Այսօր ինձ նորից հայտարարեցին նախաքննության ավարտի մասին: Ամսի 13-ին մի անգամ արդեն նախաքննությունը ավարտել էին հետո մեկ օր անց վերսկսել: Այսօր հենց հայտնեցին նախաքննության ավարտի մասին, պարզ դարձավ թե ինչու էին էն մի անգամը վերսկսել: Ուրեմն գործով անցնող ոստիկանների ցուցմունքներում առկա էին էական հակասություններ, այսինքն երեխաները դասը լավ չէին սովորել, և որպեսզի այդ հակասությունը դզմզեն, նախաքննական մարմինը որոշել է վերսկսել գործը, նրանց կանչել լրացուցիչ հարցաքննության, որ փորձեն ժողովրդի լեզվով ասած սվաղել այդ հակասությունները, այստեղ երևում է նաև գործի սարքված լինելը: Եթե մարդը ասում է ճշմարտությունը, ուրեմն նա ամբողջ կյանքում դա հիշում է, իսկ եթե մարդուն պատրաստում են ու ինքը գալիս է կեղծ տեղեկություններ հայտնելու, պարզ է, որ նա միշտ էլ կխառնի: Դա էր տեղի ունեցել հենց այդ ոստիկանների հետ: Ամբողջ գործը վերսկսելու իմաստը դա էր պարզվեց»,- Araratnews-ի հետ զրույցում նշեց Արգիշտի Կիվիրյանը: Մեր զրուցակիցը համոզված է, որ ակնհայտ քաղաքական պատվեր է իր դեմ, և այս ամբողջ գործընթացը վկայում է դրա մասին, սակայն բնականաբար հնարավոր բոլոր օրինական միջոցներով այդ պատվերի դեմ պայքար տարվելու է: «Ակնհայտ է, որ նախաքննական մարմինը ամեն կերպ փորձում է, այսպես ասած, գործ սարքել իմ վրա, որը բխում է հենց այդ քաղաքական պատվերից»,- եզրափակեց Արգիշտի Կիվիրյանը: