տուն Uncategorized Ոստիկանները գործողություններ են իրականացրել «Վստրեչի Ապեր»-ին պատկանող տներում

Ոստիկանները գործողություններ են իրականացրել «Վստրեչի Ապեր»-ին պատկանող տներում

368
0

Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներում կոնկրետ քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում:

Տեղեկությունը հաստատվել է  ՀՀ ոստիկանության կողմից:

Հայտնի է, որ այսօր գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) փասատաբաններից Երվանդ Վարոսյանը: