Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր բերման ենթարկվածների թվում էր նաև Հրապարակ.am-ի թղթակից Վարդան Մինասյանը, ով Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ոստիկաններից մեկը հարվածել է իր դեմքին`ցանկանալով խլել ձեռքի հեռախոսը: Վարդան Մինասյանը մեր թղթակցին տեղեկացրել է, որ ոստիկանները բռնի գործողություն են իրականացրել նաև Լևոն Բարսեղյանի նկատմամբ, ում ձեռքից փորձել են խլել տեսախցիկն, ինչի պատճառով այն ընկել է գետին և կոտրվել է: Վարդան Մինասյանը մեր թղթակցին փոխանցել է նաև, որ ոստիկանները ոստիկանական բաժանմունքում բռնություն են գործադրել նաև երկու երեխաների նկատմամբ: Նշենք, որ բերման ենթարկվածներն այժմ գտնվում են առևանգվածի կարգավիճակում, քանի որ արդեն մի ժամ է, ինչ չի ներկայացվում, թե ինչ հիմքերով են բերման ենթարկել լրագրողներին և մյուս ակտիվիստներին: