Ավագ դպրոցներում ոստիկան-տեսուչների առկայության համար պարտադիր չէ, որ վերջիններն ունենան համապատասխան մանկավարժական պատրաստվածություն,- Araratnews.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արմեն Մալխասյանը:
«Ոստիկանը դպրոցում բացատրական, ճանաչողական աշխատանքներ է տանում: Նա աշխարհագրություն կամ քիմիա դասավանդելու չի գնում, որ մանկավարժական կրթություն ունենա: Անչափահասների գործերով բաժին-բաժանմունքներ ունենք: Հիմա ի՞նչ է նշանակում՝ ոստիկանական կրթությունից բացի մանկավարժական կրթությո՞ւն պետք է ունենա»:
Ըստ Մալխասյանի՝ կրթական հաստատություններում ոստիկանի ներկայությունը բողոքի տեղիք դեռևս չի տվել:
«Ոստիկանը հո չի գնում խանգարելու, ոստիկանը գնում է օգնելու»,- ասաց նա: