տուն Հասարակություն Ոստիկանը անզեն աչքով չի կարող տարբերել բոլորիս ընտանիքի անդամներին

Ոստիկանը անզեն աչքով չի կարող տարբերել բոլորիս ընտանիքի անդամներին

226
0

Արդեն մի քանի օրա ինձ մի հարցա տանջում: Իմ,քո, ձեր, հարևանների ու հոպարի տղայի մեքենայի մեջ իրավունք չունե՞ն նստեն ընկերներ, գործընկերներ, հարևաններ, մի խոսքով այնպիսի մարդիկ, որոնց հետ մենք չենք ապրում, նրանք մեր ընտանիքի անդամները չեն, բայց այդ պահին նույն մեքենայով երթևեկում ենք որևէ վայր:

Ինչքանով ես տեղյակ եմ մեքենաները միայն ընտանիքի անդամների համար չեն նախատեսված ու շատ հանգիստ կարող են նշված մարդիկ ևս նստեն:

Հիմա ինձ տանջող հարցը: Բա լավ, երբ մենք պնդում ենք, թե՝ կնոջս/հորս/եղբորս հետ տանը ապրում եմ, ի՞նչ պարտադիրա մեքենայի մեջ դիմակ դնեմ, ապա ինչ ենք կարծում փողոցում կանգնած ոստիկանը, որտեղից պետք է իմանա կողքիդ նստած էակը կինդ է , թե հարևանուհիդ, ում ճանապարհին թողնելու ես իր աշխատանքի վայրում,կամ գործընկերդ ում աշխատանքից հետո տուն ես իջեցնում կամ ընկերդ ում հետ գնում ես մեկ այլ ընկերոջ տուն: Ու նշված անձիք մեքենայի մեջ շատ հեշտությամբ կարող են վարակել մեզ:

Ոստիկանը անզեն աչքով չի կարող տարբերել բոլորիս ընտանիքի անդամներին, բոլոր մեքենաները կանգնեցնել ու անձնագրերը, ծննդյան վկայականները ստուգելն էլ իմ կարծիքով անհնար է:

Նենց որ, մեքենայում դիմակ կրելը ընտանիքի անդամների հետ կապ չունի, քանի որ մեքենաների մեջ սովորաբար նաև ոչ ընտանիքի անդամներ են նստում, որոնց տարբերելը գրեթե անհնար է:

Առողջ եղեք: Պահեք անվտանգության կանոնները չվարակվելու, ոչ թե չտուգանվելու համար: