տուն Քաղաքական Միջազգային Ոսկու գները կրկին աճում են

Ոսկու գները կրկին աճում են

119
0

gold_texture483

Այսօր ոսկու գները միջազգային շուկաներում սկսել են կրկին աճել, ինչը պայմանավորված է համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նկատմամբ ներդրողների անվստահությամբ: Հատկապես նրանց մտահոգում է ԱՄՆ-ի և Չինաստանի աճի տեմպերը, որոնք վերջին ամիսներին նվազում է:

Կեսօրի դրությամբ ոսկու գինը նախորդ օրվա համեմատ աճել է 7 դոլարով` կազմելով 1330,13 դոլար մեկ ունցիայի դիմաց: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Սա առավելագույն գինն է վերջին 3,5 ամսվա ընթացքում, իսկ տարվա սկզբից ոսկին թանկացել է 9%-ով: