Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Ֆոմենկոն պնդում է, որ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստին որոշելիս ինքն ընտրել է Ֆրանկ Ռիբերիին, մինչդեռ իր անվան դիմաց նշված է եղել, որ ինքն առավելությունը տվել է Կրիշտիանո Ռոնալդուին:
Մարզիչը նշում է, որ Ֆրանսիայի հավաքականի հետ խաղերից առաջ դիտել է կիսապաշտպանի մասնակցությամբ խաղերը, երկրորդ տեղում նշել է Ռոնալդուին, իսկ երրորդը` Մեսսիին: Մինչդեռ «Ոսկե գնդակի» արարողությունից հետո մարզիչը նկատել է, որ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում իր անվան դիմաց նշված է Ռոնալդու, Մեսսի, Ռիբերի հերթականությունը:
ՖԻՖԱ-ում այս փաստը չեն մեկնաբանում և հայտնի չէ, թե արդյոք սա կեղծման, թե սխալի արդյունք է: