տուն Սպորտ Ոսկե գնդակի արարողության ժամանակ կհիշեն Էյսեբիոյին և Մանդելային

Ոսկե գնդակի արարողության ժամանակ կհիշեն Էյսեբիոյին և Մանդելային

117
0

ui-52c92b4f8170a4.55100245

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Ցյուրիխում կայանալու է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտնի են դառնալու տարվա լավագույն ֆուտբոլիստը, ֆուտբոլիստուհին, մարզիչը։

Ինչպես տեղեկացնում են ֆրանսիական լրատվամիջոցները, այս մրցանակաբաշխության ժամանակ տեղի է ունենալու ֆուտբոլի լեգենդ Էյսեբիոյի, ինչպես նաև աֆրիկյան մայրցամաքում ֆուտբոլում մեծ ներդրում ունեցած Նելսոն Մանդելայի հիշատակի արարողություն։ Այս մասին մասնավորապես հայտարարել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն։

«Այս երկու անձնավորությունները մեծ հետք են թողել ՖԻՖԱ-ի պատմությունում։ Մենք կհարգենք նրանց հիշատակն արարողության ժամանակ»,- ասել է Վալկեն։

Հիշեցնենք, որ լավագույն ֆուտբոլիստի տիտղոսի համար պայքարում են պորտուգալացի Կրիշտիանո Ռոնալդուն (Ռեալ), արգենտինացի Լիոննել Մեսսին (Բարսելոնա), ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերին (Բավարիա)։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here