տուն Սպորտ «Ոսկե գնդակը» ստանալու է Լիոնել Մեսսին

«Ոսկե գնդակը» ստանալու է Լիոնել Մեսսին

399
0

Դեկտեմբերի 2-ին կայանալու է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը, որը տրվում է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին:

France Football ամսագրի կողմից տրվող մրցանակը ստանալու է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, վստահեցնում է cope.es-ը:

Ավելի վաղ արգենտինացին ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Մեսսիից զատ մրցանակը ստանալու ֆավորիտ է համարվում նաև «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը:

Հիշեցնենք, որ Մեսսին ներկայումս «Ոսկե գնդակի» 5-ակի մրցանակակիր է: