Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար տրվող մրցանակը՝ «Ոսկե գդակը» պետք է բաժին հասնի Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին։ Այս մասին հայտարարել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան։
Բացի պորտուգալացուց, այս մրցանակին հավակնում են Մարադոնայի հայրենակից Լիոնել Մեսսին և ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերին։։ Հաղթողի անունը հայտնի կդառնա հունվարի 13-ին։ «Այս տարի Լիոնել Մեսսին շատ է բաց թողել վնասվածքների պատճառով։ «Ոսկե գնդակը» պետք է ստանա Կրիշտիանո Ռոնալդուն», — ասել է Մարադոնան։