տուն Քաղաքական Միջազգային Ոսկե գլոբուսի մրցանակաբաշխությունից առաջ կոյուղաջրերը լցվել են կարմիր գորգի վրա

Ոսկե գլոբուսի մրցանակաբաշխությունից առաջ կոյուղաջրերը լցվել են կարմիր գորգի վրա

173
0

dave.karger.photo_-618x400

Այսօր Լոս Անջելեսում կայացել է «Օսկարից» հետո կարևորությամբ երկրորդ մրցանակաբաշխությունը՝ «Ոսկե գլոբուսը»։ Մինչև միջոցառման սկիզբը, կարմիր գորգը, որի վրայով պետք է անցնեին մասնակիցները, արագ փոխվել է։ Բանն այն է, որ միջոցառումից 20 րոպե առաջ նրա վրա կոյուղաջրեր են լցվել։

«Խողովակը պայթել է, և ջուրը լցվում է անմիջապես այն բեմի վրա, որտեղ տեղակայված է օտարերկրյա մամուլը։ Լուսանկարիչները ստիպված են եղել փոխել դիրքերը»,- պատմել է E! հեռուստաալիքը, որը վարել է այս մրցանակաբաշխության ուղիղ եթերը։ Հայտնի է նաև, որ գորգն արագ փոխվել է, և մասնակիցներն անցել են չոր գորգի վրայով։

«Ոսկե գլոբուսի» բոլոր մրցանակակիրները՝ քիչ անց։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here