Մոտ մեկ ամիս առաջ կառավարությունը «Էլ Ջի Էյ» ընկերությանը ճանաչեց որպես ազատ տնտեսական գոտու կառավարիչ (ոսկերչության, ադամանդագործության և այլ հարակից ոլորտներում): Արդյունքում ոլորտի արդեն 7 ընկերություն պատրաստ են տարածք վերցնել և աշխատել ազատ տնտեսական գոտում: Այսօր այդ 7 ընկերությունները «Էյ Ջի Էյ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի հետ կնքեցին համագործակցության հուշագիր, որից հետո կանցնեն աշխատանքի ազատ տնտեսական գոտում:
«Էյ Ջի Էյ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն պարտավորվում է նախաձեռնել և ապահովել ազատ տնտեսական գոտում համապատասխան ենթակառուցվածքների ապահովումը և կառավարումը: Ընկերության գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը նշեց, որ մայիսի վերջին ևս 8 ընկերություն կստորագրեն համապատասխան հուշագրեր: Իսկ արդեն հուշագրեր ստորագրած ընկերությունները ամերիկյան, ռուսական, սիրիական ընկերություններ էին, որոնք գործում են տասնյակ երկրներում: