Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը հայտարարել է, որ երկրի նախկին մայրաքաղաք Մցխեթը հանդիսանում է սուրբ քաղաք և նրա բոլոր բնակիչները պետք է լինեն ուղղափառ քրիստոնյաներ: Համաձայն pia.ge լրատվական գործակալության վրացի կաթողիկոս-պատրիարքը հայտարարել է. «Մեծ պատասխանատվություն է դրված այն մարդկանց վրա, առաջին հերթին հոգևորականների, որպեսզի նրանք իրենց արժանին դրսևորեն և ամրացնեն մարդկանց հոգևոր կապվածությունը: Չի կարելի որպեսզի Մցխեթի բնակիչները լինեն անհավատ, չկնքված և չապրեն ինչպես քրիսոնյա: Չի կարելի ապրել սուրբ քաղաքում և չաղոթել առավոտյան և երեկոյան: Եվ այս ամենը շատ կարևոր է բոլորի համար»,-ասել է Իլյա 2-րդը: Այս քաղաքում ապրում են տարբեր ազգերի իսլամադավան ներկայացուցիչներ, շարֆադին կրոնի հետևորդ եզդիներ և հրեաներ: Պատրիարքի այս հայտարարությունից հետո ոչ քրիստոնյա բնակիչները կարծում են, որ որոշ ժամանակ անց իրենց կստիպեն լքել իրենց բնակավայրը: