տուն Լուրեր Ոչ պարտադիրին: «Խուճապ» Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

Ոչ պարտադիրին: «Խուճապ» Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

171
0

 

Այսօր կայացավ կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ բավական յուօրինակ բողոքի ակցիա: Բողոքի և իրազեկման ակցիայի մասնակիցները երթն ու ակցիան իրականացրեցին մեքենաներով: Երթը մեկնարկեց մարզահամերգային համալիրի ավտոկայանատեղիից և ավարտվեց Հանրապետության հրապարակում: Araratnews-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցների Լևոն Հակոբյանը նշեց, որ սկզբունքորեն իրենք դեմ չեն բարեփոխումներին, սակայն ներկայացված օրինագիծը խիստ թերի է և պարզապես անթույլատրելի է հայաստանյան հասարակության ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում դրա կիրառումը: Մեր զրուցակիցը նշեց, որ  իրենց համար անհասկանալի է մնում, թե համակարգի կիրառման դեպքում որտեղ են ներդրվելու այդ գումարները, իսկ հնչող այն կարծիքներին, թե կուտակված միջոցները ներդրվելու են արտասահմանում, Լևոն Հակոբյանն ասաց, որ դա, մեղմ ասած, անհասկանալի է իրենց համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here