տուն Քաղաքական Միջազգային Ոչ ոք չի կարող դիմակայել Թուրքիային․ Էրդողան

Ոչ ոք չի կարող դիմակայել Թուրքիային․ Էրդողան

257
0

url

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ ոչ մի ուժ չի կարող դիմակայել Թուրքիային։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։

Թուրքիայի Էրղանի քաղաքում մի քանի օբյեկտների բացման հանդիսավոր արարողության ժամանակ նա նշել է, որ 21-րդ դարը պետք է լինի Թուրքիայինը․ «Ոչ մի ուժ չի կարող դիմակայել Թուրքիային։ Որպես կառավարություն, մենք ձգտում ենք դրան», — ասել է վարչապետը։ Նա նաև ասել է, որ Թուրքիան արդեն փոխվել է։ Նոր Թուրքիան հոգ է տանում իր քաղաքացիների համար անկախ նրանց լեզվից, կրոնից կամ էթնիկական պատկանելությունից։ «Թուրքիան արագ տեմպերով զարգանում է՝ փոխելով նաև տարածաշրջանը։ Թուրքիայի ուժեղացմամբ մենք տեսնում ենք նրա տարածաշրջանային հզորացումը», — ասել է Էդողանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here