Սիրիական իշխանությունները հայտարարել են, որ ոչ ոք չի կարող խանգարել նախագահ Բաշար Ալ-Ասադին հերթական անգամ առաջադրվել նախագահական հաջորդ ընտրությունների ժամանակ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։ Հիշեցնենք, որ նախօրեին ամերիկյան իշխանությունները հայտարարել էին, որ ապագա կառավարությունում Սիրիայի գործող նախագահը տեղ ունի։
«Ոչ ոք իրավունք չունի միջամտելու Սիրիայի ներքին գործերին և ասել, թե արդյոք նախագահը պե՞տք է կրկին առաջադրվի, թե՝ ոչ», — ասել է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆայսալ Մուքդադը։ «Իմ կարծիքով՝ Ասադն անպայման պետք է առաջադրի իր թեկնածությունը։ Նա ինքնուրույն կընդունի որոշումներ», — ասել է փոխնախարարը, հավելելով, որ այսօր Բաշար Ալ-Ասադն ունի ընտրողների ձայների մեծամասնությունը, մինչդեռ Ֆրանսիայի նախագահին աջակցում է իր երկրի բնակչության ընդամենը 15 տոկոսը։