տուն Քաղաքական Միջազգային Ոչ ոք առանց ԺԴԿ-ի չի կարող հաղթել Էրդողանին. Կարո Փայլան

Ոչ ոք առանց ԺԴԿ-ի չի կարող հաղթել Էրդողանին. Կարո Փայլան

365
0

Թուրքիայի մեջլիսի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP-ԺԴԿ) փոխնախագահ Կարո Փայլանը թուրքական «T24» լրատվական կայքին տված հարցազրույցում խոսել է ԺԴԿ-ի կողմից նախաձեռնվող քայլարշավի, պատգամավորների ձերբակալությունների ու այլ թեմաների մասին։

Հայազգի պատգամավորն անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, որ քրդամետ կուսակցության կազմակերպելիք քայլերթը կարող է արգելվել իշխանությունների կողմից, նշել է, որ դա խտրականություն կլինի ԺԴԿ-ի նկատմամբ, քանի որ և՛ նախագահ Էրդողանը, և՛ Քեմալ Քըլըչդարօղլուն (ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ), և՛ Դևլեթ Բահչելին («Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ) քայլել են իրենց նախընտրած ժամանակ իրենց նախընտրած ուղղությամբ:

Փայլանը պատասխանել է նաև ընտրական օրենսգրքում փոքր կուսակցությունների համար ոչ նպաստավոր փոփոխություններ մտցնելու մասին հարցին, նշելով, որ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ իրենց համար, քանի որ ԺԴԿ-ն միշտ էլ կարողացել է հաղթահարել ընտրական շեմը և հայտնվել մեջլիսում: