տուն Քաղաքական Ոչ մի ֆեյք ընկերություն գնումներին չի մասնակցի. վարչապետը՝ նախարարին

Ոչ մի ֆեյք ընկերություն գնումներին չի մասնակցի. վարչապետը՝ նախարարին

329
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ ոչ մի ֆեյք ընկերություն այլեւս չի կարող մասնակցել գնումներին:

Նա ասաց՝ արդեն 5 ամիս է, որ հայտարարում են, որ գնումներին մասնակցող ընկերությունը պետք է բանկային երաշխիք ունենան:

Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ առաջարկեց՝ բանկային երաշխիքի փաստաթուղթ ունենալը հետաձգել 2020 թ, հունվարի մեկին, քանի որ վարչապետը մերժեց, քանի որ գնումներին մասնակցող ընկերությունները կանխավճարներ պետք է անեն, իսկ բանկային երաշխիք չունենալը կարող է խոչընդոտ հանդիսանալ:

Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց՝ եթե խնդիր լինի, արտահերթ նիստ կանեն, լուծումներ կփնտրեն: «Հեչ հաճելի չէ, որ պետական գնումների մրցույթ անել, հետո բանկային երաշխիք չունենալու պատճառով քրեական գործ հարուցել եւ 5 տարի քննել: Պետք է ռիսկերը նախապես կառավարել»,- զայրացավ կառավարության ղեկավարը:

Կառավարության ղեկավարը նկատել է ռազմարդյունաբերության ոլորտում «յոլա գնալու տրամաբանություն»: Վարչապետը կարծում է՝ պետք է այդ տրամաբանությամբ չառաջնորդվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here