Գրող Մերուժան Տեր-Գուլանյանը, մեկնաբանելով Ղազախստանում Նազարբաևի կատարած հայտարարությունը, ասում է.
«Մեր երկրի նախագահին դժվար է շփոթեցնել: Եթե ինքը չպատասխանեց, ուրեմն ինչ-որ բան էր այդ պահին մտածում: Ես շատ հաճախ մտածում եմ, թե ինչ միայնակ ազգ ենք մենք: Ոչ մի պետություն մեր կողքը չի կանգնում դժվար իրավիճակներում, ինչպես թուրքալեզու ժողովուրդներն են դա անում: Ես ունեմ համոզմունք, որ չկա վերադարձի ճանապարհ, Հայաստանը ազատ ու անկախ պետություն է: Կապ չունի, թե Ղազախստանում կամ Ռուսաստանում խոսքի ազատությունը ինչ մակարդակի վրա է: Հայաստանում պետք է և խոսքը ազատ լինի, և միտքը ազատ լինի և մարդը ազատ լինի: Այս ամբողջը մենք պետք է հաշվի առնենք»: