տուն Քաղաքական Ոչ մի ձայն, բայց գեթ մեկ շանս հանցավոր ռեժիմին

Ոչ մի ձայն, բայց գեթ մեկ շանս հանցավոր ռեժիմին

253
0

Սերժ Սարգսյանի կողմից Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազի թեկնածու առաջադրելուց հետո ավելի քան պարզ էր, որ հենց նա կլինի Աղվան Հովսեփյանի հետնորդը՝ հաշվի առնելով ԱԺ-ում քաղաքական ուժերի դասավորվածությունը։ Ընդ որում կլինի ոչ միայն հետնորդը՝ այլ բոլոր առումներով վեջինիս սուրբ գործի լիակատար շարունակողը, ինչը ապացուցեց բոլորովին վերջերս՝ Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու գործով։ Սակայն պարզվում է բացի սպասելիից, հայաստանյան քաղաքական դաշտում կարող են տեղի ունենալ նաև անսպասելի զարգացումներ, ընդ որում ոչ թե իշխանությունների, այլ ընդդիմության կողմից։ Այն, որ խորհրդարանական ընդդիմությունը այս, ինչպես և բոլոր մյուս հարցերով, էական ազդեցություն չի կարողանա ունենալ կայացվող որոշումների վրա՝ նորություն չէ, բայց որ անգլիական թագուհու կարգավիճակում հայտնված ընդդիմությունը կարող է դրսևորել թագուհուն վայել բարություն ու ներողամտություն՝ սա արդեն նորություն է։

Սերժ Սարգսյանի կողմից Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազի թեկնածու առաջադրելուց հետո ավելի քան պարզ էր, որ հենց նա կլինի Աղվան Հովսեփյանի հետնորդը՝ հաշվի առնելով ԱԺ-ում քաղաքական ուժերի դասավորվածությունը։ Ընդ որում, կլինի ոչ միայն հետնորդը, այլ բոլոր առումներով վեջինիս սուրբ գործի լիակատար շարունակողը, ինչը ապացուցեց բոլորովին վերջերս՝ Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու գործով։ Սակայն պարզվում է, բացի սպասելիից, հայաստանյան քաղաքական դաշտում կարող են տեղի ունենալ նաև անսպասելի զարգացումներ, ընդ որում՝ ոչ թե իշխանությունների, այլ ընդդիմության կողմից։ Այն, որ խորհրդարանական ընդդիմությունը այս, ինչպես և բոլոր մյուս հարցերով, էական ազդեցություն չի կարողանա ունենալ կայացվող որոշումների վրա՝ նորություն չէ, բայց որ անգլիական թագուհու կարգավիճակում հայտնված ընդդիմությունը կարող է դրսևորել թագուհուն վայել բարություն ու ներողամտություն՝ սա արդեն նորություն է։

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Կոստանյանի հետ կայացած հանդիպումից հետո ասել է, թե պետք է ցանկացած մարդու շանս տալ․ «Մենք ցանկանում ենք ցանկացած մարդու շանս տալ և այդ շանսը տալիս ենք Գեւորգ Կոստանյանին»։ Հասկանալի է, որ Կոստանյանին շանս տվողը Զուրաբյանը չէ, այլ այդ շանսը իջեցված է Սերժ Սարգսյանի կողմից, իսկ Հայաստանում նույնիսկ «միջատի կողմից մարդ կծելու համար» մեղավոր է Սերժ Սարգսյանը։ Չենք վիճարկում նման տեսակետի արդարացիությունը, սակայն ընկալելի չէ, թե ինչպես է Զուրաբյանը համաձայնում ավելի մեծ միջատի՝ նման պատասխանատու պաշտոնում նշանակվելուն՝ աչքի առաջ ունենալով այդ միջատի բոլորովին վերջերս իրականացրած խայթոցները։ Երևի պահպանվում է Սուրիկ Խաչատրյանի որդու անմեղության կանխավարկածը, և այդ պարագայում, եթե մոռանանք Ա1+-ի գործը, բանակում զինծառայողների մահվան դեպքերի ստացված և չստացված կոծկման գործերը, Գևորգ Կոստանյանը շանս տալու համար իդեալական թեկնածու է։

 

Ինչևէ, Գևորգ Կոստանյանը վստահաբար կդառնա գլխավոր դատախազ։ Սակայն հուսանք, որ ընդդիմությունը չի ընկնի զուրաբյանական անմեղության կամ անմեղսունակության կանխավարկածի հետևից և դեմ կքվեարկի։ Հակառակ դեպքում նրանց ԱԺ-ում գտնվելու միակ՝ այն իբրև հարթակ օգտագործելու փաստարկը նույնպես կսպառվի։

 

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here