Ֆինանսների նախարարության իրավասության ոլորտում Մաքսային միությանն անդամակցելու հարցում շտապելու խնդիր չկա: Այս մասին այսօր հայտարարեց հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, Մաքսային և հարկային, Մակրոտնտեսական քաղաքականության և Մաքսատուրքերի բաշխման հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար Սուրեն Կարայանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե ՄՄ-ին անդամակցելը «շահերի համաձայնեցման աշխատատար գործընթաց է, և շտապողականությունը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների»: Նրա խոսքով՝ Հայաստանը «ոչ մի հարցում ոչ մի մասով» չի տուժի ՄՄ անդամակցելուց հետո: