Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է, որ 6 զրահամեքենա անցել է Կրամատորսկում տեղի անջատողականների կողմը: Այս մասին հաղորդում է UNIAN-ը:
Պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Բոգդան Սենիկի խոսքերով` այդ տեսանյութերն ու լուսանկարները կեղծ են և արված են այլ վայրում: Նշվում է, որ զրահատեխնիկայի վրայի համարները ջնջված են, իսկ տեսանյութերը` մոնտաժված:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինացի զինվորականները 6 զրահամեքենաներով անցել են ռուսամետ անջատողականների կողմը: