տուն Սպորտ Ոչինչ չեմ ձեռնարկի Մեսսիին հրավիրելու համար. Գվարդիոլա

Ոչինչ չեմ ձեռնարկի Մեսսիին հրավիրելու համար. Գվարդիոլա

204
0

267156-guardiola

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Բորուսիայի» հետ խաղից առաջ հայտարարել է, որ ոչ մի քայլ չի ձեռնարկի Լիոնել Մեսսիին մյունխենյան ակումբ հրավիրելու համար: Այս մասին հաղորդում է ESPN-ը:

«Ցանկանու՞մ եմ արդյոք Մեսսիին տեսնել «Բավարիայում»: Ո՛չ և ո՛չ: Նրա տեղը «Բարսելոնայում» է. այն լավագույնս սազում է Մեսսիին»,- ասել է իսպանացի մասնագետը:

Վերջերս իսպանական մամուլում հաճախ է գրվում այն մասին, որ Մեսսին, որը դժգոհ է կատալոնական ակումբում իր աշխատավարձից, արդեն այս մրցաշարջանի ավարտին մտադիր է լքել «Բարսելոնան» և բանավոր համաձայնության է եկել ակումբներից մեկի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here