տուն Քաղաքական Հայաստան Ոչինչ բացառված չէ. Էջմիածնում տիրող իրավիճակը պարզաբանում են քաղաքապետարանից

Ոչինչ բացառված չէ. Էջմիածնում տիրող իրավիճակը պարզաբանում են քաղաքապետարանից

299
0

Երեկ երեկոյան երկրում արտակարգ դրություն հայտարարվեց: Թերևս, իրողության կիզակետը Էջմիածին քաղաքն է:

Այս առնչությամբ Araratnews.am-ը կապ հաստատեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանի հետ:

Նա տեղեկացրեց, որ այս պահին պարեկապետը` Տիգրան Ավինյանը, Էջմիածնի առնչությամբ առանձին որոշում չի կայացրել: Սահմանափակումների հետ կապված նշեց, որ քաղաքում արդեն փակ են մի շարք խանութներ, սակայն մթերային խանութներն ու դեղատները, հացի փռերը դեռ աշխատում են բնականոն:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք սահմանափակումներ լինեն նաև վերը նշված ոչ պետական հաստատությունների մասով, քաղաքապետարանի լրատվության պետն ասաց, որ ամեն ինչ կախված է պարեկապետի որոշումներից, բայց ոչինչ բացառված չէ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 14-ի երեկոյան ժամը 23։00-ից Էջմիածին քաղաքից դուրս եկող 27 մուտքերից բաց են միայն երեքը: Քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ կառավարության որոշումով այս վիճակը կշարունակվի մինչև արտակարգ ռեժիմի ավարտը` ապրիլի 14-ը:

Մարիամ Պողոսյանը նշեց, որ քաղաքապետարանում գործում է թեժ գիծ: Քաղաքացիները կարող են զանգահարել և իրենց հուզող հարցերը բարձրացնել:

Այս պահին, թերևս, այսքանը: Կարող ենք փաստել՝ այսօր արտակարգ ռեժիմը տարածվել է Էջմիածին քաղաքի վրա: Փողոցներում մարդիկ չկան: Ավելի ուշ Araratnews.am-ը տեսանյութ կհրապարակի քաղաքում տիրող վիճակի մասին:

Հայկ Մագոյան