«Դե որ ասանկ անկեղծ խոսակցություն գնաց, ասեմ, որպես մի մարդ, որ երեք ամիս հանրային գրադարանից դուրս չի եկել, որ ուսումնասիրի 92-94 թվականների տնտեսական քաղաքականությունը:
Դրամն իրականում ներդրվեց ուշ ու թերի: Այսպիսի ուշացած ռեֆորմը Հայաստանի տնտեսությանը ամենաշատ հարվածած գործոնն է. ոչինչ այսքան չի վնասել Հայաստանին, ինչքան սա: Պատմությունը թերի է, ոչ թե հոկտեմբերին որոշվեց դրամ ստեղծել, այլ 1993 թվականի տարեսկզբի որոշում կա, որով ֆինանսական եռյակի վրա դրված էր ազգային արժույթ ստեղծելու պարտականությունը: Եռյակն իր գործը չարեց, ու որոշումը հետաձգվեց: Ռուսական միասնական ռուբլու գոտու կուտը քարոզողին հարցրեք, թե ինչու:
ՀԳ
Էլ չասեմ, որ այս ռեֆորմի շվաքի տակ է կուտակվել այն հիմնական կապիտալը, որը Հայաստանում կերտեց օլիգարխներ: «Էմիսիոն վարկերի ցավը տանեմ»»:
Կից նյութն` այստեղ:
Փորձագետ Աշոտ Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջից