Հարություն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ոնց հասկանում եմ՝ Տարոն Մարգարյանն անցել է ընդդիմության շարքերը: Հեսա տրանսպորտը կթանկացնի, ժողովուրդն արդեն հեղափոխություն կանի, իսկ Տարոնը դրան նպաստում է:
Կամ Տարոն Մարգարյանն անցել է ժողովրդի կողմը և միտումնավոր է անում, կամ Տարոն Մարգարյանի դեմ դավադրություն է կազմակերպված: Թող զգույշ լինի, հասարակական ալիքն ավելի հզոր կլինի. եթե այս անգամ էլ այդ բեռը վերցնի իր ուսերին, հաստատ կտա հրաժարական, իր անունը վերջնականապես կսևանա: