Ներկայացնում ենք Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջի գրառումը.
«Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում»,- հայտարարել է այսօր Տիգրան Սարգսյանը…
Դե արդեն ունենք այնպիսի սերունդ, որ ապրում է արագ փոփոխվող աշխարհում, երբ մի քանի ամիս առաջ վարչապետն ասում է, որ անհնար է միանալ Մաքսային միությանը, մի քանի ամիս հետո համոզում է, որ անպայման պիտի միանանք…
Շատ լավ է, որ Տիգրան Սարգսյանն անձամբ է նպաստում այդպիսի նոր սերնդի ձևավորմանը…