տուն Հասարակություն Ողջի գետը կրկին աղտոտվել է (տեսանյութ)

Ողջի գետը կրկին աղտոտվել է (տեսանյութ)

177
0

Այսօր ՀԲՃ լրատվական ծառայությունը տեսանյութ էր տարածել՝ հայտարարելով, որ Ողջի գետը Կապանի մոտ հերթական անգամ աղտոտվել է։ 

Քիչ առաջ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից տեղեկացրին, որ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ միասին Ողջի գետի աղտոտման ահազանգի հետքերով համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել, կատարել նաև ջրի նմուշառում:

«Նոյեմբերի 18-ին համացանցում տարածված Ողջի գետի աղտոտման վերաբերյալ ահազանգի հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ՏԲ և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել տեսանյութում նշված վայրում։ Կատարվել է նաև ջրի նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացնում է տեսչական մարմինը: