տուն Լուրեր Ողբերգական վրաերթ Երևանում. թոռը անզգուշաբար վրաերթի է ենթարկել պապին. shamshyan.com

Ողբերգական վրաերթ Երևանում. թոռը անզգուշաբար վրաերթի է ենթարկել պապին. shamshyan.com

152
0

ppppp

Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում շտապօգնության 1-03 բրիգադից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Դավիթ Բեկի պողոտայից դեպի նորկառույց գաջի գործարանի ճանապարհին տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Քոչարյան փողոցի բնակիչ 74 ամյա Վռամ Եթարյանը:

Վրաերթի վայրում էին մահացածի հարազատները ովքեր ցավով դատապարտում ու հայտնում էին , որ միևնույն է ոստիկանությունը չի հայտնաբերի մահվան ելքով վրաերթ կատարածին և մինչ նրանք քննարկում էին դեպքի հանգամանքները ոստիկանության ծառայողներ Ա. Հակոբյանը, Վ. Էվինյանը, Ա. Ավագյանը և ՃՏՀ քննության բաժնի պետի տեղակալ Ա. Վանյանը վրաերթի վայրից բավական հեռավորության վրա հայտնաբերեցին Volksvagen մակնիշի 29 UO 528 համարանիշի ավտոմեքենա, որի հայելին և դիմապակին կոտրված էր:  shamshyan.com-ը հայտնում է նշված հայելու կոտրված դետալները թափված էր վրաերթի վայրում:

Քիչ առաջ պարզվել է, որ վրաերթը կատարվել է նշված ավտոմեքենայով, որը վարել է 35 ամյա Արտյոմ Եթարյանը ով ըստ տեղեկությունների մահացածի թոռն է:

Մանրամասներն՝ այստեղ: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here