Մոսկվայում սպանել են Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի 20-ամյա ուսանողուհուն:
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով, երիտասարդ աղջկա մարմինը գտել են տարեցներին պատկանող վարձակալած տան պատշգամբում՝ վերմակի մեջ փաթաթված և վնասված գլխով:
20-ամյա Աննային վերջին անգամ տեսել է տանտերը՝ պապիկը, որը դեղ է տարել նրան: Աղջկա հարազատները սպանության մեջ կասկածում են 23-ամյա սենյակակցին, որը տեղափոխվել էր այդ տուն 3 շաբաթ առաջ: Դեպքից հետո նա անհետացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: