տուն Հասարակություն Առողջապահություն Ողբերգական դեպք Շիրակում. 7-ամյա երեխա է մահացել. եւս 9-ը՝ հոսպիտալացավել են

Ողբերգական դեպք Շիրակում. 7-ամյա երեխա է մահացել. եւս 9-ը՝ հոսպիտալացավել են

767
0

Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 19:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի բնակիչ, 36-ամյա Կ. Հ.-ն, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 17 կմ հատվածում՝ Թորոս գյուղից դեպի Ղուկասավան տանող ճանապարհահատվածին, իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից 7-ամյա Յ. Հ.-ն տեղում մահացել է, իսկ 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի և
«Գյումրու Մոր ու մանկական ավստրիական» հիվանդանոցներ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյովա Սիմոնյանի գլխավորությամբ:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Սասուն Աբաղյանի հանձնարարականով, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, ովքեր այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը վարորդի եղբոր տղան էր, ավտոմեքենայի բոլոր ուղևորներն էլ երեխաներ են եղել:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Սասուն Աբաղյանի հանձնարարականով, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, ովքեր այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը վարորդի եղբոր տղան էր, ավտոմեքենայի բոլոր ուղևորներն էլ երեխաներ են եղել: