Երեկ Կոտայքի մարզում 65 տարեկան մի տղամարդ է ինքնասպանություն գործել։ Նա կախվել է տան միջանցքում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` որոշ ժամանակով տնից բացակայած ընտանիքի անդամները վերադարձել ու տեսել են, որ տան տղամարդը միջանցքում կախված է։ Նրանք անմիջապես օգնության են կանչել հարևաններին, որոնցից մեկն էլ ահազանգել է շտապօգնություն։
Ժամանած շտապօգնությունն արձանագրել է, որ տղամարդը մահացած է ու այդ մասին տեղեկացրել է իրավապահներին։
Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի՝ տղամարդու ինքնասպանության պատճառների մասին հստակ վարկած չկա։ Հարևանները հայտնում են նաև, որ տղամարդը ո՛չ ընտանեկան, ո՛չ էլ առողջական խնդիրներ չի ունեցել։
Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։