տուն Լուրեր Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. կամրջի տակ հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու կախված դի

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. կամրջի տակ հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու կախված դի

225
0

skoraya_17Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Արթիկի բաժին, որ Հոռոմ–Հայրենյաց գյուղերը կապող կամրջից տղամարդու դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի և քննչական բաժանմունքի պետ Ժորա Պետրոսյանի գլխավորությամբ, ովքեր նշված կամրջի տակ հայտնաբերել են 30-ամյա Սամվել Սարգսյանի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Սարգսյանը արտագնա աշխատանքից Հայաստան էր վերադարձել վերջերս և բնակվում էր եղբոր ընտանիքի հետ:

Մանրամասները` shamshyan.com — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here