տուն Լուրեր Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 4 վիրավոր

144
0

skoraya_17

Այսօր` հունվարի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Այգեձոր 1-ին նրբանցքի բնակիչ 33-ամյա Արսեն Ասատրյանը վարելով Volkswagen մակնիշի 11 ՏN 111 համարանիշի ավտոմեքենան, Մաշտոցի պողոտայում` Մադենադարանի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելու գոտուց և բախվել ՀՀ կառավարական ընդունելության տան դիմաց գտնվող Էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Երևան քաղաքի Այգեձոր 1-ին նրբանցքի բնակիչ 53-ամյա Գարուշ Խաչատրյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ մյուս ուղևորներ, նույն փողոցի բնակիչներ 55-ամյա Արմեն Պետրոսյանը, 29-ամյա Պարգև Խաչատրյանը և Դավիթաշենի 1-ին թաղամասի բնակիչ 33-ամյա Լյուդմիլա Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը` 1 մրտական հաշվարկով, վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները , որոնց էլ հիվանդանոց են տեղափոխել այդ պահին նշված տարածքով անցնող, ոստիկանության պետական պահպանության վարչության Կենտրոնականի բաժնի պահպանության բաժնի ծառայողներ Նարեկ Մակարյանը, Սերգեյ Մխիթարյանը, Արսեն Սիրունյանը, և Համազասպ Եղոյանը: Վիրավորները տեղափոխվել են ոստիկանության ավտոմեքենաներով: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` գումարտակի հրամանատր Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործեր ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Մանրամասները shamshyan.com-ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here