Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Գեղադիր գյուղի բնակիչ, 30-ամյա Նժդեհ Մանուկյանը իր վարած Niva մակնիշի 78 VM 999 համարանիշի ավտոմեքենայով Գեղադիր գյուղի գլխավոր փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և առաջ ընթանալով՝ բախվել բնակչի տան քարե պարսպին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ վարորդը տեղում մահացել է, նրա դին ավտոմեքենայից դուրս է բերել ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արայիկ Ավետիսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում