Այսօր` հունվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 34 TՍ 857 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ նրա դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի ծառայողները, ովքեր հատուկ տեխնիկայով մեքենան մասնատելուց հետո նոր կարողացան մահացածին դուրս բերել ավտոմեքենայից:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ:
Մանրամասներն՝ այստեղ: